Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Բայդենը լեգիտիմացրեց Պուտինին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «Հեզբոլահ» արմատական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունն անվանել է «արդար դատաստան»:
Այս պարագայում այդ սպանությունը տեղի է ունեցել ինքնիշխան այլ երկրի՝ Լիբանանի դեմ ագրեսիայի հետևանքով:
Բայդենն անուղղակիորեն լեգիտիմացնում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում:
Երբ միջազգային իրավունքը խախտվում է, «արդար դատաստան» սահմանումը դառնում է պայմանական. Բայդենի համար դա կարող է լինել Նասրալլայի սպանությունը, Պուտինի համար՝ «Արևմուտքի ֆորպոստ» Ուկրաինայի պարտությունը»: