Երևանում ընթանում է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Հունվարից մինչև օգոստոս ապրանքաշրջանառությունը ՀՀ և ԵԱՏՄ անդամների միջև աճել է 7․3 տոկոսով։ Բայց մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքները մի քիչ հետ են մնում։ Դրա համար ՀՀ-ում կա պետական երկու ծրագիր, որոնք օգնում են Հայաստանում ստեղծել այդպիսի լոգիստիկ կենտրոններ։ Ես կարծում եմ, որ դա այն հարցն է, որի մասին մենք կարող ենք խոսել այս նիստից հետո»,- ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։