Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրադրությունը պայթյունավտանգ է»․ Տիգրան Աբրահամյան

11:00, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
«Իրադրությունը պայթյունավտանգ է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա:
     Գլոբալ առումով դրանք Իրանի հետ առնչվող և, մեծ առումով, Իրանի դեմ գործողություններ են, որոնք բոլոր առումներով իրենց ազդեցություն են թողնելու Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա:
     Պատահական չէ, որ Իսրայելի` միանգամից մի քանի երկրների տարածքում իրականացվող ռազմական օպերացիաների ֆոնին, Ադրբեջանը Իսրայելի հետ ռազմատեխնիկական նոր գործարք է կնքում, իսկ ադրբեջանական քարոզչական մեքենան նոր ակտիվություն է հաղորդում հակաիրանյան քաղաքականությանը:
     Ադրբեջանի տարածքը, Իրանի դեմ իսրայելական տարբեր բնույթի և մասշտաբի օպերացիաների հարթակ է, որտեղից տարբեր շրջափուլերում հետախուզությունից մինչև կոնկրետ գործողությունների նախապատրաստման պրոցեսներ են գեներացվել և այն առավել վտանգավոր բնույթ կստանա Իրան-Իսրայել հարաբերությունների ուղիղ առճակատման պայմաններում:
     Իսկ ներկայումս իրադրությունն առանց չափազանցության պայթյունավտանգ է:
     Մեր ռեգիոնում պրոցեսները կտրուկ արագացել են և մեծ է ռիսկը, որը մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյունի կլինի:
     Իսկ թե դա ուղիղ առումով ինչպես կարտացոլվի Հայաստանի վրա կամ ով, ինչպես մեզ կներքաշի դրանում, կապված է մեծ թվով գործոններից»:

3430 | 0
Facebook