Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի նախագահը նախօրեին հայտարարում է, որ Արևմուտքն ու Եվրոպան խաբել են իրենց, խոստացել են հրադադարի հասնել Գազայում, եթե Իրանը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիայի սպանության համար չպատասխանի Իսրայելին:
Երբ երկրի նախագահի մակարդակով հայտարարվում է, որ իրենց խաբել են, դա ըստ էության նշանակում է, որ այդ խաբեությունը պետք է ստանա որևէ արձագանք կամ պատասխան: Դա իհարկե կարող է չլինել պատասխան հարված Իսրայելին, ու ընդհանրապես՝ պատասխանը այդ խաբեությանը կարող է չլինել հարվածի տեսքով, բայց չլինել չի կարող: Եթե պետության բարձր մակարդակով հայտարարվում է, որ իրենց խաբել են, դա նշանակում է, որ տվյալ պետությունն իր համար սահմանում է արդեն վարքի որոշակի այլ նշաձող:
Եթե դա չկա, եթե դա տեղի չի ունենում, ապա ըստ էության կնշանակի, որ այդ պետությունը կամա, թե ակամա սահմանում է արդեն իրեն խաբելու կամ իրեն թիրախավորելու նոր՝ ավելի լայն նշաձողեր»: