Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշագրավ դրվագ. վերաօծյալ էջմիածնական Մայր տաճարի տուրբ պատարագին Փաշինյանն ակնոցով ուշադիր ինչ-որ ճերմակ կազմով գրքույկ է կարդում, կինն աչքի տակով հետևում է նրան, իսկ մնացյալք աչքերը հառել են խորանին, համակ ուշադրություն առ կաթողիկոս։ Հուսանք՝ Փաշինյանը գրքույկը Մայր տաճարից էր վերցրել. գուցե աղոթարան էր կամ հոգևոր տոնացույց, ընթերցասիրությունը նրան համակել է Նյու Յորքից՝ Էրդողանի գրքի ընթերցումից միայն աղոթարանը կարող է օգնել»: