«Նեմրութում հայոց բոլոր աստվածներին կարելի է տեսնել 560 դրամով, ՀՊԹ-ում Անահիտին` 5000-ով». Կարեն Հեքիմյան
00:48, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նեմրութ սարի գագաթին են գտնվում հայոց դիցարանի բոլոր աստվածների արձանները: Թանգարանի այցելության տոմսն արժի 50 թուրքական լիրա (մոտ 560 ՀՀ դրամ): Հայաստանի պատմության թանգարանում 5000 ՀՀ դրամի դիմաց ցուցադրվում է միայն Անահիտ Աստվածուհու գլխաքանդակն ու ձախ ձեռքի մի հատվածը: Համեմատեք, գնահատեք, եզրակացրեք»: