ԱՄՆ-ում` Միչիգան նահանգում, մի կին վիճակախաղով շահել է 500 հազար դոլար՝ շաբաթավերջին չեղարկված ընտանեկան ուղևորության շնորհիվ: Այս մասին գրում է Michigan Lottery Connect-ը։
Թրեյսի Վերբովսկին ասել է, որ վաղուց էր ծրագրել կարճատև ճանապարհորդության գնալ ընտանիքի հետ, բայց ծրագրերը չեղարկվել են: Ընթրիքից հետո կինը հիշել է, որ ունի Detroit Lions ակնթարթային վիճակախաղի` փոքր գումարներ շահած մի քանի տոմս: Վերբովսկին գնացել է մոտակա սուպերմարկետ՝ դրանք կանխիկացնելու և նորերը գնելու համար: Տանը նա սկսել է ստուգել տոմսերը և հասկացել, որ հարստացել է։
«Երբ ես ջնջեցի մեկ տոմսի անվտանգության ժապավենը և տեսա, որ շահել եմ 500 հազար դոլար, ես բղավեցի: Ես ցույց տվեցի տոմսն ընտանիքիս, և սկզբում ոչ ոք չէր հավատում դրան»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ ուրախ է, որ չեղարկվել է ճանապարհորդությունը։