Չինաստանում հազարավոր անօդաչու թռչող սարքերի բացառիկ գիշերային շոու է բեմադրվել։ Միջոցառման արդյունքում սահմանվել է Գինեսի նոր ռեկորդ, քանի որ միաժամանակ երկինք է բարձրացվել և գործի դրվել 7598 ԱԹՍ:
Ըստ տեղական People.cn լրատվականի՝ անօդաչուները սկզբում շարվել են Չինական Մեծ պատի նման, այնուհետև վերածվել են ավանդական չինական վիշապի, իսկ հետո նրանց ձևը նմանվել է հսկա վագրի, որը դարձել է «պատմության մեջ դրոնի ամենամեծ պատկերը»։ Կվադրոկոպտերներից վագրի պատկերը գերազանցել է նախորդ ռեկորդը ավելի քան 2,5 անգամ, այն պատկերել է 3191 դրոն։