Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: «Հայաստանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի մասին: Այնինչ այս ընթացքում անհետ կորել է մոտ 4 հազար ադրբեջանցի»,- ասել է թշնամական երկրի ղեկավարը։