Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Եմենի ռազմավարական թիրախներին

21:00, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Եմենի ռազմավարական թիրախներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերին՝ ի պատասխան Իսրայելի վրա նրանց բալիստիկ հրթիռների հարվածների։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ օդուժը հարվածներ է հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքի և Ռաս Իսա նավահանգստի շրջաններին։ Հարձակմանը մասնակցել են տասնյակ ինքնաթիռներ և կործանիչներ։ Հարձակման են ենթարկվել էլեկտրակայանները և նավահանգիստը, որով զինյալները տարածաշրջան են տեղափոխում իրանական զենք և այլ ռազմական պաշարներ, ներառյալ` նավթ:

2370 | 0
Facebook