Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես տեսել եմ բանակի կազմաքանդումն Արցախում և չեմ ուզում նույնը տեսնել ՀՀ-ում». Արշակ Աբրահամյան

20:30, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
«Ես տեսել եմ բանակի կազմաքանդումն Արցախում և չեմ ուզում նույնը տեսնել ՀՀ-ում». Արշակ Աբրահամյան

Արցախցի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անձամբ ինձ համար բանակի կազմաքանդումը և զինաթափումը կարմիր գիծ է։ Ես դա տեսել եմ Արցախում և չեմ ուզում նույնը տեսնել Հայաստանում ու ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե աշխարհն ինչ է ասում, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ միակ կառույցն է, ով ապահովում է ժողովրդի ու պետության ռեալ անվտանգությունը և հանդիսանում առաջնային կարևորագույն պաշտպանական համակարգի անկյունաքարային բաղադրիչը։
     Հուսով եմ` ըննդիմությունը այնքան անողնաշար չի գտնվի, որ նախորդ 6 տարիների անօգուտ գործելաոճը շարունակի (անունը դրած` «պայքար», որով բացարձակ չկարողացան խանգարել ոչ Արցախի հանձնմանը ու ոչ էլ ՀՀ-ի տարածքներինը) և հիմի էլ թույլ տա նիկոլին` կատարելու ադրբեջանի հերթական պահանջը և հետո սկսի հարցազրույցներում արդարանալ, իբր տեղյակ չեն եղել իշխանության ծրագրերից։
     Մի բան լավ իմացեք՝ չկա բանակ չկա պետություն»։

2868 | 0
Facebook