Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Չսպասեցին Պատարագի ավարտին, որ հանկարծ խաչը չհամբուրեն». Դավիթ Սարգսյան

19:06, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
«Չսպասեցին Պատարագի ավարտին, որ հանկարծ խաչը չհամբուրեն». Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստեփանակերտի Մայր տաճարն է` օծված 2019-ին: Ներկայում գմբեթից խաչը հանված է, մոմ վառող, աղոթք մրմնջացող ու պատարագ մատուցող չկա, ինչպես Արցախի հարյուրավոր մյուս եկեղեցիներում ու վանքերում:
     2021-ի դեկտեմբերն է սա, երբ բախտ վիճակվեց այս եկեղեցու բեմին սարկավագի շապիկով Սուրբ Պատարագի մասնակցել և Հաղորդություն ստանալ:


     Ձախից առաջինն էլ Հրայր Սարկավագն է, որին Սրբազան շարժման օրերին առաձնակի ուժգնությամբ ծեծեցին` որպես հոգևորականի...
     Այսօր ծեծողների հրամանատարներ Վահե Ղազարյանն ու Արամ Հովհաննիսյանը Մայր տաճարի վերաօծման առաջին շարքերում էին: Չսպասեցին Պատարագի ավարտին, որ հանկարծ խաչը չհամբուրեն...
     Աստված դատավոր բոլորին»:

Աղբյուրը` Դավիթ Սարգսյան
4087 | 1
Facebook