ՌԴ-ի Բառնաուլ քաղաքում կահույքի գործարանում բռնկված հրդեհի տարածքը հասել է 6000 քառակուսի մետրի, գրել են ռուսական թելեգրամ ալիքները։
Հրդեհը բռնկվել է «Երեք փղեր» արտադրական շենքի հինգերորդ հարկում։ Այն շատ արագ տարածվել է և ընդգրկել ողջ շենքը՝ առաջինից մինչև վեցերորդ հարկերը։ Այրման հոտը զգացվում է քաղաքի բոլոր հատվածներում։
Այժմ հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի վառելիքի պահեստ, որը գտնվում է մոտակայքում։
Տուժածներ, նախնական տվյալներով, չկան: