Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 148 մարդ է զոհվել
16:30, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 148-ի, ևս 55-ը համարվում է անհետ կորած։ Հարյուրավոր մարդիկ մնացել են արգելափակված, հայտնում է Синьхуа-ն։ Զոհվածներից 33-ի մարմինը դուրս է բերվել սողանքի տակ մնացած ավտոբուսներից։