«25-30 տոկոս դեպքերում ուղեղի կաթվածը զարգանում է շողացող առիթմիայի հետևանքով»․ ՀՀ ԱՆ
16:00, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
25-30 տոկոս դեպքերում ուղեղի կաթվածը (ինսուլտը) զարգանում է շողացող առիթմիայի հետևանքով: Հիվանդության մասին մանրամասները ներկայացնում է առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը։ «Այն կարող է լինել սիմպտոմատիկ՝ սրտխփոցներ, անկանոն աշխատանք, կարող է լինել նաև առանց սիմպտոմների, քնած ժամանակ»,- ասել է մասնագետը։