Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները լքեցին Էջմիածնի Մայր Տաճարը։ Ու դա արեցին այն ժամանակ, երբ կաթողիկոսը պետք է իջներ ու ներկա գտնվողներին հնարավորություն տար համբուրելու Սուրբ խաչն ու ստանալ հայրապետական օրհնություն։ Այս մասին հայտնում են լրագրողները։