Սեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները քոլեջում պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից»։ Ոստիկանները պարզել են, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն և 16-ամյա սովորողին դանակահարել է նույն քոլեջի 16-ամյա սովորողը։
Նշված քոլեջում սա դանակահարության առաջին դեպքը չէ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։