Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չլինելով որևէ կրոնի հետևորդ ու բոլոր կրոնների հետ հակասություններ ունենալով` հարգում ու ընդունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին` որպես Հայության կյանքում բացառիկ դեր ունեցած Ազգային բացառիկ կառույց, որն պետականության ի սպառ բացակայության պայմաններում իր սուղ միջոցներով ավելի քան 7 դարից ավելի պահպանել է Հայության Ազգային էթնիկ դեմքն ու դիմագիծը, ավանդույթներն ու արժեհամակարգը. արել է դա` կռիվ տալով բյուզանդական, սելջուկյան, մոնղոլական, պարսկական, թյուրքական, թուրքական, սեֆեդյան, կաթոլիկ, օրթոդոքս ու աղանդավորական ազդեցությունների դեմ:
Եկեղեցին փակել են, կաթողիկներին գերեվարել, խեղդամահ արել, հետապնդել, բայց Եկեղեցին անսասան է մնացել ու 21-րդ դար է հասցրել Հայ Ազգին որպես Ազգ, այլ ոչ թե որպես կրոնական խումբ:
Զգույշ խոսեք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու մասին. այն լոկ կրոնական կառույց չէ, այն Ազգային կառույց է, որին բացառիկ հարգանքով ու ակնածանքով են վերաբերում շատ շատերը` անկախ իրենց հավատալիքներից»։