Լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ մասնակցելո՞ւ է 2026-ի ԱԺ ընտրություններին։ Ասաց՝ տեղն ու օրը չէ, մեկ ուրիշ անգամ կպատասխանի հարցերին։ «Այնուամենայնիվ, ձեզ նորից տեսնո՞ւմ եք քաղաքականության մեջ»,- հարցրեց լրագրողը։ «Թող մնա գաղտնիք, ավելի լավ չի՞»,- արձագանքեց Ծառուկյանը։