«Մայր Տաճարի վերօծման արարողությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ իշխանության ու եկեղեցու միջև սրված հարաբերությունների կարգավորման համար»,- դիմելով ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանին՝ հարցրեց լրագրողը։ «Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր հայոց պատմության, մեր հայ ժողովրդի ինքնության հարցում բացառիկ դերակատարություն ունի ու այդ բացառիկ դերն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, մնացած հարցերն, ամեն դեպքում, ոչ ինձ են հասցեագրված»,- ասաց նա։