«Եկեղեցին շարունակո՞ւմ է իշխանության հրաժարականը պահանջել»․ լրագրողը՝ Արշակ Սրբազանին
10:00, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
«Եկեղեցին շարունակո՞ւմ է իշխանության հրաժարականը պահանջել»,- դիմելով Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին՝ հարցրեց լրագրողը։ «Մեր դիրքորոշումներն ինչպիսին եղել, շարունակում են այդպիսին մնալ․ ֆորմալ հրավերը (իշխանություններին) ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշումների մեջ»,- ասաց Սրբազանը։
Քիչ անց կմեկնարկի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։
«Եկեղեցին շարունակո՞ւմ է իշխանության հրաժարականը պահանջել»․ լրագրողը՝ Արշակ Սրբազանին