Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մանդատները վայր դնելու պահը հասունացել է»․ Սուրեն Սուրենյանց

09:24, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
«Մանդատները վայր դնելու պահը հասունացել է»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մի քանի շաբաթ առաջ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է այն կարևոր պահը, երբ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատները:
     Այդ պահը հասունացել է:
     ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել դելիմիտացիա/ դեմարկացիայի հարցերով հանձնաժողովների գործունեության Կանոնակարգը:
     Իմ ունեցած տեղեկություններով, կառավարությունը մտադիր է այս փաստաթուղթն արագ ուղարկել ԱԺ՝ առաջիկա քառօրյայում վավերացման:
     Որևէ ռացիոնալ քաղաքական ուժ, բանական մարդ դեմ չէ հայ-ադրբեջանական կարգավորմանը, դելիմիտացիա/ դեմարկացիային:
     Բայց այս Կանոնակարգը, որը քարտեզային որևէ նկարագիր չունի, Հայաստանի կապիտուլյացիայի «Ճանապարհային քարտեզ» է:
     Ընդդիմությունը խորհրդարանում չի կարող հակազդել իշխանության մտադրություններին, ցավոք՝ Սրբազան շարժման պոտենցիալը թույլ չի տալիս փողոցով հասնել նրան, որ խորհրդարանը հետ կանգնի Կանոնակարգը վավերացնելու մտքից:
     Խորհրդարանական ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները՝ մի կողմից, ողջ պատասխանատվությունը թողնելով Փաշինյանի և նրա «ուսապարկերի» վրա, մյուս կողմից՝ երկրում հարուցելով քաղաքական համապարփակ ճգնաժամ:
     Սա ճանապարհ է, որն արդյունավետ մարտավարության համադրմամբ, կարող է բերել փողոցի ակտիվացման՝ հեղափոխության կամ արտահերթ ընտրությունների հանգուցալուծմամբ»։

1982 | 1
Facebook