Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանից պահանջում է ապառազմականացվել»․ Ոսկան Սարգսյան

09:18, կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.
«Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանից պահանջում է ապառազմականացվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը արտադրում է ամենագնաց ավտոմեքենաներ, որոնց վրա տեղադրված լազերային հրանոթները ոչնչացնում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, արձակած արկերը,զինտեխնիկան։ Բացի սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելուց, Ադրբեջանը նորագույն զենքեր է գնում Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Իտալիայից, Պակիստանից, այլ երկրներից։ Ո՞ւմ դեմ է զինվում Ադրբեջանը, պարզ է՝ Հայաստանի։ Ադրբեջանը շարունակում է նորագույն զենքերով զինվել, իսկ Հայաստանին պարտադրում է ապառազմականացվել, նոր զենքեր չգնել։ Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է Հայաստանի ժողովրդին խաբել Ադրբեջանի հետ նախատեսվող խաղաղության կիսատ-պռատ պայմանագրով, որն իբր Հայաստանին անվտանգության երաշխիքներ է տալու։ Ցեղասպանություն վերապրած հայ ազգն այսքան միամիտ չպիտի լիներ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
741 | 0
Facebook