Ռուսաստանի Դաշնությունում BRICS կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորության մասին որոշումը նրանք պետք է կայացնեն։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի շաբաթվա արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Ինչպես ասում են, It's up to them (որոշումն իրենցն է)»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանում առաջիկայում սպասվող իրադարձությունների շրջանակներում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին:
«Եթե նրանք ցանկանում են հանդիպել, մենք միշտ պատրաստ ենք մեր մասնակցությամբ իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք»,- ասել է ռուս նախարարը։