Արդյո՞ք պատահականություն է սեպտեմբերին Իսրայելի հարձակումը, հատկապես` սեպտեմբերի 27-ից ավելի ուժգին, ինտեսիվ հարձակումները Լիբանանի վրա։ Ադրբեջանի հետ սերտ ռազմական համագործակցության մեջ գտնվող Իսրայելը ինչ ակնկալիքներ ունի սեպտեմբերին սկսած ռազմական գործողություններից, ուր է փորձում այն տանել, ո՞ր տարածաշրջան է փորձում տեղափոխել։ Սրանք հարցեր են, որ յուրաքանչյուր բանական մարդու գլխում ծագում են։ Այս հարցերն, անշուշտ, ունեն մեկնաբանություններ, սակայն միանշանակ պատասխան կարող են տալ միայն նրանք, ովքեր չորս տարի առաջ նախաձեռնած պատերազմի հիմքում են կանգնած։ Ամեն գնով փորձում են պատերազմը տեղափոխել մեր տարածաշրջան, 2020-ի պատերազմով չեն հասել իրենց ցանկալի արդյունքին, հարկավոր է չեզոքացնել իրենց ճանապարհին կանգնածին․․․ Ես անձամբ չեմ ուզում, որ Իրանը ներքաշվի ուղիղ պատերազմի մեջ, գոնե հիմա, այս փուլում»: