Արտաքին ուժերը ցանկանում են ընդդիմության օգնությամբ ջնջել Վրաստանն աշխարհի քարտեզից, հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցությունը։
«Նրանք պատրաստվում են այն բանին, ինչ դարեր շարունակ ոչ մի նվաճող չի կարողացել անել»,- ասում է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
Նրա խոսքով, նախկին նախագահ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա շուրջ հավաքված քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները ծառայում են այլ մարդկանց շահերին և փորձում են «Վրաստանը ներքաշել պատերազմի սարսափների մեջ»։