Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը, տեղեկացնում է «Լուրեր»-ը:
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության` նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:
Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:
«Մանկական Եվրոտեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո: