Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ն նախապես իմացել է Լիբանանի վրա Իսրայելի հարվածների մասին

20:54, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ն նախապես իմացել է Լիբանանի վրա Իսրայելի հարվածների մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա՝ նշելով, որ Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ն առնվազն գիտեր այս հարձակման նախապատրաստման մասին։
     «Քաղաքական նպատակներին հասնելու համար ահաբեկչական մեթոդների կիրառման այս բացահայտ օրինակն անմարդկային հարձակում է Լիբանանի վրա, որտեղ քաղաքացիական տեխնոլոգիաները վերածվել են զանգվածային ոչնչացման զենքի»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։

«Այս հանցագործությունը հետաքննելու հրատապ անհրաժեշտություն կա, բայց արդեն անհնար է անտեսել լրատվամիջոցների բազմաթիվ հաղորդագրությունները, այդ թվում՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, որոնք վկայում են Վաշինգթոնի մասնակցության կամ այդ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ իրազեկության մասին»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

1801 | 0
Facebook