Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում և Իրաքում սուգ է

20:44, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
Իրանում և Իրաքում սուգ է

Իրանի կառավարությունը հնգօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի, ով զոհվել է Իսրայելի հարվածների արդյունքում։

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը դատապարտում է Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր և դաժան հարձակումը, որի հետևանքով Հասան Նասրալլահը նահատակվեց»,- հայտարարության տեքստը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Կիրակի օրվանից ողջ երկրում հայտարարված է համազգային հնգօրյա սուգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանին նույնպես երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Նասրալլայի, հայտնում է Իրաքի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

4090 | 0
Facebook