Այսօր` սեպտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Համո Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված դպրոցի 2-րդ հարկում գտնվող փայտագործության դասասենյակում, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: