«Մյուռոնօրհնության և տաճարի վերաօծման տոնակատարություններին հրավիրված են բոլորը, քանի որ եկեղեցին վեր է ամեն ինչից և նրա համար կարևոր են մեր պետականության ինստիտուտները` անկախ ամեն ինչից: Քննադատություններին և բոլոր առարկություններին մենք տեղյակ ենք, յուրաքանչյուր մարդ կարող է ինքն իր վերլուծություններն անել: Բագրատ Սրբազանը` որպես հայ եկեղեցու հոգևորական, ազատ է` մասնակցելու այս արարողություններին: Ոչ մի հոգևորական հրավերք չի ստանում նման արարողություններին: Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ` ինչու է որոշել չմասնակցել»,- Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Եսայի քահանա Արթենյանը: