Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց Փաշինյանին նման խորհուրդներ միշտ եմ տվել». Էդմոն Մարուքյան

17:36, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց Փաշինյանին նման խորհուրդներ միշտ եմ տվել». Էդմոն Մարուքյան

«Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական։ Բոլորս պարտավոր ենք գոնե այսօր միասնական լինել։ Մենք այսօր պետք է բան փնտրենք, որ մեզ ոչ թե պառակտի, այլ միավորի, ինչը, սակայն, կարծես թե, տեղի չի ունենում: Մյուռոնօրհնեքը, սովորաբար, 7 տարին մեկ է լինում, սակայն դեպքերի բերումով 10 տարի է անցել: Գոնե սա մեզ միավորի»,- Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:

Լրագրողները նրան հարցրեցին` երբ Հատուկ հանձնարարություներով դեսպան էր, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել եկեղեցու հանդեպ ունենա սահմաններ, հարգեն այդ սահմանները: Ասենք` չհայտարարեն, որ ծնկի են բերելու հոգևորականներին:

«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց նման խորհուրդներ միշտ եմ տվել: Հիշո՞ւմ եք, որ կաթողիկոսին անունով էին դիմում, և այլն, և այլն, չեմ ուզում այս օրով հիշել նման դեպքերը: Ես իշխանության հետ չեմ միավորվել, պարզապես այսօր մյուռոնօրհնեք է»:

«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց Փաշինյանին նման խորհուրդներ միշտ եմ տվել». Էդմոն Մարուքյան
2522 | 0
Facebook