Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արցախի կորստի մեջ Փաշինյա՞նն է մեղավոր». հարց` Կապանի քաղաքապետին

17:00, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
«Արցախի կորստի մեջ Փաշինյա՞նն է մեղավոր». հարց` Կապանի քաղաքապետին

Պետք է փոփոխություններ կատարվեն այն քաղաքականության մեջ որ հիմա տարվում է, Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

-Արցախի կորստի մեջ Փաշինյա՞նն է մեղավոր,- նրան հարց հղեց լրագրողը:

-Ես կարծում եմ, որ Արցախի կորուստը, որոշակի իմաստով, կապված է, այո, այսօրվա իշխանության հետ,- պատասխանեց քաղաքապետը:

-Իսկ նախկինները մեղք չունե՞ն,- հարցրեց լրագրողը:
     -Արցախի հետ խնդիրները փաստացի առաջացել են 2020 թվականի պատերազմի արդյունքում, մենք ունեցել ենք պարտություն, որի արդյունքում եղել են լուրջ հետևանքներ: Վերջիվերջո, Արցախը հայաթափվեց 2023 թվականին` այս իշխանության օրոք,- նշեց Փարսյանը:

4207 | 2
Facebook