«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան սպանվել է Բեյրութի հարավում՝ իսրայելական ավիահարվածի հետևանքով, այս մասին հայտարարություն է տարածել շարժման մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ «Հեզբոլլահ»-ի կենտրոնական շտաբին հարվածը հասցվել էր սեպտեմբերի 27-ի երեկոյան: Սպանվել էր նաև Հասան Նասրուլլայի դուստրը։
Հասան Նասրուլլան «Հեզբոլլահ»-ը ղեկավարում էր ավելի քան երեսուն տարի։