Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու: Այդ մասին «Մեդիահաբ»-ին հայտնել են երկրորդ նախագահի գրասենյակից։
«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։