Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղիղ մեկ տարի առաջ արված իմ այս գրառումից հետո անօրինական ճանապարհով ՀՑԹԻ տնօրեն դարձած Հարություն Մարությանը դիմել է դատարան` պահանջելով, որ ես ներողություն խնդրեմ իր պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկելու համար: Դատական նիստերին Հարություն Մարությանը չի ներկայանում, նույնիսկ իմ գրավոր միջնորդությունից հետո: Վերջին նիստի ժամանակ, խնդրեցի դատավորին հետաձգել վճռի կայացումը, քանի որ Հարություն Մարությանի բացակայության պարագայում իր փաստաբանը չի կարող պատասխան տալ վճռի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք դրվագների առնչությամբ:
Հաշվի առնելով ՀՀ ռազմավարական անվտանգությունը, այդ թվում տեղեկատվական անվտանգությունը պարբերաբար հարվածի տակ դնող ու վտանգող Հրանուշ և Լուսինե Խառատյանների, ինչպես նաև Հարություն Մարությանի վարկաբեկիչ ու քրեորեն պատժելի մի շարք գործողությունները, այս անգամ միջնորդելու եմ, որպեսզի Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված այս գործի հաջորդ դատաքննությանը բերման ենթարկվի հենց ինքը` Հարություն Մարությանը, ինչպես նաև Հրանուշ և Լուսինե Խառատյանները և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Դատաքննությունը կարևոր է նաև լրատվամիջոցների համար, քանի որ նիստերի ժամանակ հրապարակվելու են ՀՀ անվտանգությունը գիտակցաբար խաթարող այս խմբակի գործունեությանը վերաբերող կարևոր մանրամասնություններ»։