«ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ երկուշաբթի՝ ժամը 22։00-ին բացահայտումներ է ներկայացնելու «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ․ «Այսօր խոսեցի մի շատ կարևոր անձնավորության՝ թոշակի անցած նախկին պետական բարձրաստիճան ծառայողի հետ։ Ողջունեցի նրա համարձակությունը, որ ցանկացավ մեզ փոխանցել «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ տեղեկատվություն։ Էն, ինչ ես գիտեի կազմակերպիչների մասով, ավելի ամրապնդվեց։ Ինձ ասացին, որ եթե ես ունենամ էդ օբյեկտիվությունը՝ խոսելու այդ մասին, չի բացառվում, որ լինի շարունակություն՝ փաստերի լուսաբանման հետ կապված։ Այնպես որ, թեման շատերի համար լինելու է ցավոտ․․․ Էն, ինչ ես լսեցի այսօր, էլ ավելի խորը ատելությամբ լցվեցի Քոչարյանի, Սերժի, Վազգենի քվոր և այլոց նկատմամբ»,- ասաց Ղուկասյանը։