Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ)։
Մի հատ հարց մայրաքաղաքի 9%-անոց դեֆակտո իշխանությանը.
Կարող ա՞ էս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում ու ասենք օրինակ Արագածոտնի մարզին ա պատկանում, խոսքի` Ապարանին։ Ասեք իմանանք, բնակիչներին էլ ասենք Ապարանի վարչական շրջանի ղեկավարին դիմեն, որ բերեն իրենց փողոցները վերանորոգեն, բարեկարգեն ու նորմալ ասֆալտապատեն։
Ալո, Երևանի քաղաքապետարան, տեղո՞ւմ եք»։