ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ պատերազմի ավարտը ցանկանում են թե՛ Ուկրաինայի առաջնորդը, թե՛ Վլադիմիր Պուտինը։ Թրամփը կրկին խոստացել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կարգավորել հակամարտությունը, սակայն չի նշել, թե ինչպես է մտադիր հասնել դրան, հայտնում է BBC-ն։