Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը»․ Էդուարդ Շարմազանով

10:12, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
«Ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր, այլ նաև ուներ հստակ հակառուսական ուղղվածություն։
     Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր, այլ նաեւ զուրկ էր տրամաբանությունից։
     Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։
     Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
     Նշեմ, որ սա ակնհայտ կեղծիք է։
     Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ. կմ։
     Ավելին, բազմաթիվ առիթներով Ալիևը նշել է, որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել։
     Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում, այլ նաև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակն է պնդում։
     Երկրորդ. Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից, Նիկոլը որևէ խոսք չի ասում 2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին, դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։
     Նշեմ, որ հենց Փաշինյանն է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։
     Իսկ այսօր փաստացի նշում է, թե նման բան չկա։
     Երրորդ. Փաշինյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նշում է, որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։
     Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։
     Ի՞նչ է Միջին միջանցքը։
     Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ, որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որևէ այլ խաղացողի վրա, Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արևմուտքի հետ։
     Այս ծրագիրը դեմ է և հայկական, և ռուսական, և իրանական շահերին։
     Եվ վերջապես, խոսելով տարածաշրջանի երկրների դերի մասին, Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։
     Մի պետության, որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է, որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առևտրական գործընկերը։
     Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։
     Սա ուղղակի հերթական դեմարշն է ՌԴ-ի նկատմամբ, որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու, այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս։
     Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը»։

1549 | 2
Facebook