Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում․ «Հրապարակ»

09:18, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանում Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, հոգաբարձուներ, հայտնի սփյուռքահայեր, մեծահարուստներ, որոնք աջակցել են մայր տաճարի նորոգմանը: Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում` այսօր կայանալիք Մյուռոնօրհնության, վաղվա՝ մայր տաճարի վերաօծման արարողություններից առաջ: 2 արարողության համար էլ Էջմիածինը հրավիրատոմսեր է ուղարկել եկեղեցու և անձամբ Վեհափառի մերձավորներին` ըստ էության տարանջատելով շարքային հավատացյալներին էլիտայից, որը պետք է նստած և առաջին շարքերից հետևի եկեղեցական այս կարևոր իրադարձություններին:
     Մյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500: Տեղեկացանք, որ առաջին օրվա արարողությանը, որը բացօթյա է, կմասնակցեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք տաճարի օծմանը չեն լինի, իսկ երկրորդ օրը կլինեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1342 | 0
Facebook