Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարող ենք դիմավորել 90-ականներից հետո առաջին ձմեռն առանց գազի ու հոսանքի». Ալեն Ղևոնդյան

02:06, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
«Կարող ենք դիմավորել 90-ականներից հետո առաջին ձմեռն առանց գազի ու հոսանքի». Ալեն Ղևոնդյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանում ընտրություններից հետո ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ են փորձելու բացել: Դա կարող է հանգեցնել ՌԴ-Վրաստան-ՀՀ և Սև Ծով-Վրաստան-ՀՀ կոմունիկացիաների փակմանը. հենց դա էր բաց տեքստով ասում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովան, երբ ասում էր «մտածեք ձեր պարենային անվտանգության մասին»:
     Կարելի է ասել, որ Վրաստանում արդեն ամիսներ շարունակ աշխատում են բոլորը, ու եթե վրացական իշխանություները կարողացան երկիրը պահել, ՀՀ-ն Հվ.Կովկասում լրիվ միայնակ կլինի իր հրապարակային հակառուսականության մեջ:
     Եթե չկարողացան պահել, սկսեցին բախումներ ու քաղաքական անկայունություն՝ ՀՀ-ի շուրջ էլ մեծ խնդիրներ են ի հայտ գալու: Օրինակ, կարող ենք դիմավորել 90-ականներից հետո առաջին ձմեռն առանց գազ ու հոսանք: Չէ որ ԱՄՆ-ն և քպ-ականները մեզ այդ մասին զգուշացնում են, որ «ինքնիշխանությունը» ենթադրում է գազի ու հոսանքի բացակայություն:
     Ամեն բան 20-րդ դարի 10-20-ականների սցենարին շատ մոտ սցենարով է շարժվում: Հուսամ, հասկանում եք չէ՞, թե շարունակությունը ինչ է լինելու ու ոնց է լինելու:
     Պետության սահմանադրությունից առավել կարևոր դպրոցական ծրագիրն է, որով ներկա ՀՀ պատկան մարմինը դպրոցականներին սարքում է մանկուրտ, քանի որ մանկուրտներին դյուրին է կառավարելը նաև վաղը:
     Ի դեպ, ուսանողների շոշափելի մասը երբեք չի եղել «Եռաբլուր»-ում:
     Դա առաջին քայլերից է դեպի հայրենիքի գաղափարի չեղարկում:
     Մոռացա ասել, որ երբ Վրաստանում երկրորդ ճակատ բացվի, Ալիևը կզբաղնի ՀՀ-ով»:

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
5980 | 1
Facebook