Իսրայելական լրատվամիջոցներն ու թելեգրամ-ալիքները, վկայակոչելով Թել Ավիվի բարձրաստիճան աղբյուրները, հայտնում են «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի լիկվիդացման մասին։
Reuters-ը, վկայակոչելով շարժման հավաստի աղբյուրը, հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի շտաբի վրա հրթիռային հարձակումից հետո շարժման առաջնորդը ողջ է մնացել։
«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան և շարժման գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը չեն տուժել Բեյրութին Իսրայելի ավիահարվածների հետևանքով, հաստատել է Tasnim-ը։
Իսրայելը հրթիռակոծում է Լիբանանը