Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

00:36, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.
Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ են հայտնաբերել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը ծառայողական պարտականություները չկատարելու հետևանքով կազմակերպությանը վնաս է պատճառել գույքի վատնման եղանակով և հափշտակել խոշոր չափերի գույք:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 256 հոդ. 3-րդ մասի 3 կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

1471 | 0
Facebook