Դաղստանի Հանրապետությունում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին, կհայտարարվի սգո օր՝ ի հիշատակ Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։ «Պատասխանատու կառույցները կպարզեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, կհասկանան պատճառները և կաշխատեն հետևանքների վերացման ուղղությամբ»,- նշել է նա։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին քաղաքի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհ։ Մի քանի րոպե անց գազալցակայանում երկրորդ և երրորդ պայթյուններն են հնչել: Փրկարարները շարունակում են աշխատանքը փլուզման վայրում։
Հայտնի է, որ պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի, 2-ը երեխաներ են, տուժածների վիճակը կայուն է և միջին ծանրության։ Միջադեպի ականատեսները «Իզվեստիային» պատմել են, որ Մախաչկալայի գազալցակայանում մինչ պայթյունն ամեն ինչ նորմալ է եղել, կասկածելի ոչինչ չեն նկատել։