«Մենք գտնվում ենք Կիրանցի շրջակայքի մեր վանքերից մեկում: Մեր հաղթանակի և լույսի փուլը մտնելուց առաջ որոշեցինք այս միանձնության, առանձնացման, աղոթքի օրերն անցկացնել, վերստին զինավորվել հոգով, հավատքով և այդպիսով շարունակել մեր ընթացքը: Այն արժեքների, մեր կյանքի փոփոխության մասին է»,- քիչ առաջ իր տեսաուղերձում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք: Ես սա անընդհատ եմ շեշտելու: Երբեք մի հարցրեք ձեզ` հնարավո՞ր է թե ոչ, այլ` անհրաժե՞շտ է, թե ոչ: Մենք կոչված ենք` կասեցնելու հայրենազրկման այս զազրելի ընթացքը:
Բարդ և դժվար, բայց ուրախությամբ լեցուն օրեր են մեր առջև: Բարդ, որովհետև մեր առջև կանգնած են մեր երկիրը արյունաքամ անող մի խումբ իշխանավորներ, բայց ուրախ, որ մեզ է տրված պատիվն այդ փոփոխությունը բերելու: Կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, Սուրբ Էջմիածնին, նայելու մեր սրտերից ներս և այդպես շարունակելու մեր ընթացքը: Հավատում եմ, որ այս նյարդերի պայքարում առանց երկմտության կոչված ենք` հասցնելու այս ընթացքը հաղթական ավարտին, այն կլինի մեր պետության, ժողովրդի, պատմության հաղթանակը»,- վստահեցրեց Սրբազանը: