Սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը:
Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: