Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգիան դադարեցնում է ուկրաինացի փախստականներին ավտոմատ կերպով ապաստան տալու ընթացակարգը

19:12, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
Նորվեգիան դադարեցնում է ուկրաինացի փախստականներին ավտոմատ կերպով ապաստան տալու ընթացակարգը

Նորվեգիան դադարեցնում է ավտոմատ կերպով ապաստան տրամադրելն արևմտյան Ուկրաինայի վեց շրջաններից ժամանողներին, ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ։

Դատելով հայտարարությունից՝ կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում. «Ապագայում Ուկրաինայից ապաստան հայցողների հետ ավելի հավասար վերաբերմունք կցուցաբերվի։ Կոլեկտիվ պաշտպանության սխեման այժմ ավելի հստակ ուղղված է նրանց, ովքեր պաշտպանության կարիք ունեն»:

Այսուհետ Նորվեգիայի միգրացիոն իշխանությունները կքննարկեն ապաստան ստանալու դիմումներն ուկրաինացիների կողմից ռազմական գործողություններից փոքր-ինչ տուժած տարածքներից ընդհանուր՝ այլ երկրներից ժամանողների հետ հավասար հիմունքներով: Նրանց կարող են նաև մերժել փախստականի կարգավիճակ տալու հարցում:

2174 | 1
Facebook