Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրավական ճանապարհով այս խնդրի լուծմանը հասնելն անհնար է». Գեղամ Ստեփանյան

17:54, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Իրավական ճանապարհով այս խնդրի լուծմանը հասնելն անհնար է». Գեղամ Ստեփանյան

Այսօր` սեպտեմբերի 27-ին, ժամը 17։00-ից, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում (Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ) հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։

Պատարագի մեկնարկին եկեղեցու բակում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Բոլորս տեսնում ենք, և 2020 թվականից հետո համոզվում ենք, որ իրավական ճանապարհով այս խնդրի լուծմանը հասնելն անհնար է: Պետք է քաղաքական ուժեղ ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ինչը չի արվում»:

Միասնական աղոթք՝ Բաքվում պահվող հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար
1399 | 0
Facebook