Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռեմբոյական սխրանքների մասին ուրիշ տեղ կպատմեք»․ Ոսկան Սարգսյան

17:30, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Ռեմբոյական սխրանքների մասին ուրիշ տեղ կպատմեք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ հայոց հինավուրց Արցախը պաշտպանելու համար մղված արդար պատերազմը մենք 44-օրյա ենք կոչում, իսկ Ադրբեջանը իր համար զավթողական այդ պատերազմը՝ հայրենական։ Բռնապետ Ստալինի տղաներից Յակովը երկրորդ աշխարհամարտում զոհվեց գերմանական գերության մեջ, մյուս որդին՝ Վասիլի Ստալինը, ռազմական ինքնաթիռի օդաչու էր։ ՔՊ-ական իշխանության և նախկին իշխանության վերնախավի որդիներից ո՞վ զոհվեց 44-օրյա պատերազմում։ Նրանք մասնակցե՞լ են պատերազմին։ Աշոտ Փաշինյանի ռեմբոյական սխրանքների ու «Էրատո» ջոկատի մարտական ուղու մասին առասպելները ուրիշ տեղ կպատմեք»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2587 | 0
Facebook